Չեխիայի նախագահը հայաստանյան այցի ժամանակ ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանին

Չեխիայի նախագահը հայաստանյան այցի ժամանակ ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանին

Առանձնազրույցի ժամանակ Ա.Շարոյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Շանգալի եզդիներին՝ ցուցաբերած հումանիտար և մարդասիրական օգնության համար:
Միլոշ Զեմանը երաշխավորել է այսուհետ էլ զբաղվել եզդիների ցեղասպանության ճանաչման հարցով, օգնել ազատագրելու գերության մեջ գտնվող եզդի կանանց և երեխաներին, աջակցել Շանգալի եզդիներին՝ քրիստոնյաների հետ միասին ինքնավարության ձեռքբերման և անվտանգության ապահովման գործում:



Շարոյանը խնդրել է նախագահին՝ Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունն ընդունելուց հետո նորից Հայաստան այցելելիս հանդիպել նաև եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչը հավանության է արժանացել Զեմանի կողմից: Ամո Շարոյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև ՀՀ ղեկավարությանը՝ նման հնարավորություն ընձեռելու համար: