«Ժողովուրդ». Ընդամենը՝ աշխատանքային այց

«Ժողովուրդ». Ընդամենը՝ աշխատանքային այց

«Ժողովուրդը» գրում է. «Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը Արցախ՝ առաջնագիծ մեկնեց, ահագնացան խոսակցություններն այն մասին, որ սկսել է գործել «Կազան 2» «օպերացիան», որով նախատեսվում է ազատագրված որոշ տարածքների հանձնում: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկվել, Սանկտ Պետերբուրգի բանակցություններին անդրադարձ եղե՞լ է, թե՞ ոչ: Ըստ Բաբայանի. «Սերժ Սարգսյանի այցը հիմնականում վերաբերում էր բանակաշինության ոլորտին եւ երկու հայկական պետությունների համագործակցությանը: Երկու նախագահները եղել են սահմանագծի մի շարք հատվածներում, ծանոթացել են զինվորների առօրյային, այնուհետեւ եղել է աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: