«Գաիշնիկները» լա՞վ են, հո բան չի՞ պատահել

«Գաիշնիկները» լա՞վ են, հո բան չի՞ պատահել

Արդեն քանի ժամ է կաթվածահար է երթևեկությունը մայրաքաղաքի կենտրոնում: հասկացանք՝ աշխատանքի ավարտն էր, հասկանում ենք՝ մեքենաները շատ են, հասկանում ենք՝ ում պատահի վարորդական իրավունք են տվել ու «բրախել» քաղաքի փողոցներում, հասկանում ենք, հասկանում ենք, հասկանում ենք... մեր գործն էլ այդ ամենը հասկանալն ու ըմբռնումով մոտենալն է: Տուգանքը գալիս է՝ հասկանում ենք, կարմիր գծատերը գալիս է՝ հասկանում ենք, արագաչափը աչքով է անում՝ հասկանում ենք, տեխսպասարկման կտրոն ենք առնում մթերային խանութից՝ հասկանում ենք, ապահովագրում են այս ամենից ու չեն ապահովագրում՝ էլի հասկանում ենք: Զոռբա տղերքը ճռռցնում-վռռցնում են բառաչող ջիպերը՝ հասկանում ենք, օդ չկա արդեն շնչելու՝ դարձյալ հասկանում ենք: Մեր գործը հասկանալն է, պատկանների դրության մեջ մտնելը...



Մի բան միայն չենք հասկանում՝ ինչո՞ւ նմուշի համար մեկ հատիկ «գաիշնիկ» չկար այսօր Երևանի կենտրոնում, երբ սաստիկ շոգից հետո զովացնող անձրև էր տեղում: Հո բան չի՞ պատահել տղերքին, լա՞վ են, ողջ առո՞ղջ են...



Էդիկ Անդրեասյան