Աշոտյանի ստատուսների «ընտրանին»՝ ֆուտբոլի թեմայով

Աշոտյանի ստատուսների «ընտրանին»՝ ֆուտբոլի թեմայով

Արմեն Աշոտյանը, ինչ այլևս նախարար չէ, ամբողջ օրը զբաղված է ստատուս կամ երգ գրելով։ Նրան շտապ մի պաշտոնի է պետք նշանակել, թե չէ համ շոու բիզնեսի ներկայացուցիչների հացը կկտրի, համ ֆեյսբուքահայերի կյանքը կուտի, էսպես որ շարունակվի։ Թեպետ՝ երգ գրելը նրա մոտ վատ չի ստացվում, բայց ստատուսների հարցում ակնհայտ ռեգրես է նկատվում։ Նա սկսել է Ստյոպա Սաֆարյանի նման քանակին զոռ տալ, ինչից տուժում է որակը։ Կրթության ու գիտության նախարար եղած ժամանակ ավելի բովանդակային և քիչ թե շատ ավելի որակյալ գրառումներ էր կատարում Ֆեյսբուքում։ Ճիշտ է, կրթության որակը դրա «շնորհիվ» ոչ մի կերպ չէր բարձրանում, եթե չասենք՝ խիստ հակառակը, բայց ստատուսների որակը գոնե քիչ թե շատ պահպանվում էր։



Հիմա արդեն լրիվ բարձիթողի վիճակում է, ամեն ինչի մասին կարծիք է հայտնում, որում ոչ մի փիլիսոփայություն, ոչ մի էքսպրեսիա և էմոցիա, վերջապես, ոչ մի «աշոտյանականություն» չկա։ Տպավորություն է, թե ԿԳ նախկին նախարարը ստատուսների «ցեխ» է դրել, որտեղ չինական հաստոցներով րոպեն մեկ մի կիսաֆաբրիկատ ստատուս է «խփում»։ Օրինակ՝ միայն երեկվա ֆուտբոլի եզրափակիչ՝ Ֆրանսիա-Պորտուգալիա խաղի վերաբերյալ տեսեք, թե ինչ ստատուսներ է գրել ԿԳ նախկին նախարարը, որոնք «լայքվել» են հարյուրավոր մարդկանց կողմից։ Ոմանք երևի մոռացել են, որ նա այլևս նախարար չէ, ընդամենը «շարքային» ՀՀԿ փոխնախագահ է։ Ներկայացնում ենք Աշոտյանի՝ երեկվա ստատուսների «ընտրանին».



Իմ ու Ռոնալդուի ոտքերը փաստորեն ոչ մի ազդեցություն չունեն վերջնարդյունքի վրա
Победителей не судят!
Սդելալ! Սդելալ!



Եզրափակիչը այնքան տխուր է, որ անգամ հարթակ.ամ-ը չգիտի ինչ վերնագիր դնի )))



Ֆուտբոլի եզրափակիչը ավելի անհետաքրքիր է, քան Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը



1in.am-ի փակվելը և Ռոնալդուի հեռանալը հարցեր են առաջացնում ու նստվածք թողնում ...
Որքան էլ դժվար է Պորտուգալիա երկրպագած մարդու համար խոստովանել, բայց այսօր գեղեցիկ խաղ եմ ակնկալում, հավես ֆուտբոլ եմ ուզում տեսնել, անկախ հաղթողից։
Նա նաև մի նկար է հրապարակել, որում արտահայտվումէ իր սերն ու երկրպագությւոնը Պորտուգալիայի հավաքականի հանդեպ։ Խոսքը վերևում պատկերված նկարի մասին է։



Եվ այս ամենը՝ դեռ միայն մեկ օրում և մեկ իրադարձության՝ Ֆրանսիա-Պորտուգալիա խաղի մասին։ Արանքներում այլ թեմաներով «փոստեր» էլ են արված։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ