«Հայկական ժամանակ». Լեռնիկ Երանոսյանի ուշագրավ անցյալը

«Հայկական ժամանակ». Լեռնիկ Երանոսյանի ուշագրավ անցյալը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոսներից մեկը՝ Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը, պարզվում է, խիստ ուշագրավ անցյալ ունի։



Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու եւ մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։



Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, հիշեցնենք, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակ էր նետել»:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։