«Ժողովուրդ». Մեր տնտեսությունն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս

«Ժողովուրդ». Մեր տնտեսությունն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է` այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են: Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել է 7,8 տոկոս: Սակայն ուշագրավն այն է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն է կտրուկ նվազել: Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել է ավելի քան 70 տոկոսով: Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են ավելի քան 30 տոկոսով: Իսկ ինչ վերաբերում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությանը, այստեղ անկումը կազմել է 9 տոկոս: Փաստորեն, Հայաստանում շինարարական աշխատանքները հիմնականում իրականցվել են միջազգային վարկային միջոցների եւ բարեգործական միջոցների հաշվին: Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունն այլեւս կենդանության նշաններ ցույց չի տալիս»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: