Նժդեհյան գաղափարախոսությունից մինչև «Կիսաբաց լուսամուտներ»․ Ազատության հրապարակում հանրահավաք էր (լուսանկարներ)

Նժդեհյան գաղափարախոսությունից մինչև «Կիսաբաց լուսամուտներ»․ Ազատության հրապարակում հանրահավաք էր (լուսանկարներ)

«Սասնա Ծռերը հայ ժողովրդի հերոսներն են», «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ, ահա իմ դավանած հայրենասիրությունը». այսպիսի մակագրությամբ թռուցիկներով հերթական անգամ Ազատության հրապարակում հավաքվել էր մոտ 100 մարդ։ 



Հարթակն այսօր էլ բազմաթիվ մարդկանց ընդունեց, ելույթով հանդես եկավ ռեժիսոր Գայանե Գասպարյանը։ Նա կոչ արեց, հատկապես երիտասարդներին միանալ այս հանրահավաքներին: Այս հրապարակում պետք է հավաքվեն որ թե 10 կամ 20 հազար մարդ, այլ 500-600 հազար, այդ դեպքում Սերժ Սարգսյանը ինքնակամ հրաժարական կտա՝ նշեց նա։



Գայանե Գասպարյանը կոչով դիմեց նաև մարզերում ապրողներին՝ օգոստոսի 12-ին, ժամը 17:00-ին գալ Ազատության հրապարակ, մեծ հանրահավաք է անցկացվելու։



Ելույթով հանդես եկան տարբեր քաղաքացիներ, ուշագրավ էր մի մարդու ելույթը, ով բարձրացավ բեմ և խոսեց «Կիսաբաց Լուսմուտներ» հաղորդաշարին իր մասնակցության մասին։ 



Բազմաթիվ ելույթներից հետո  այսօրվա հանրահավաքը ավարտվեց։