«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ

«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ օգոստոսի 11-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում «Nissan» մակնիշի 16 UU 683 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Գ. Կ.) վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Հ. Ղ.-ին:



Գ. Կ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վերջինս հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոց, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել:



Փրկարարները Հ. Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև տուժածը տեղափողվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: