Միայնակ Գայլն իրեն լավ է զգում. փաստաբան

Միայնակ Գայլն իրեն լավ է զգում. փաստաբան

«Սասնա ծռեր» ջոկատի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) առողջական վիճակը գնահատվում է լավ։ Նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։



Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Արայիկ Խանդոյանի շահերը ներկայացնող փաստաբան Արայիկ Պապիկյանը, որն ընդամենը ժամեր առաջ էր տեսակցել իր պաշտպանյալին։



Առայժմ, ըստ փաստաբանի, Արայիկ Խանդոյանի նկատմամբ չի իրականացվել որեւէ քննչական գործողություն։ Արայիկ Պապիկյանն ասաց, որ Արայիկ Խանդոյանը լավ քայլում է, բժիշկները նրա ոտքին վիրակապ են դրել։



Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց նաեւ, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը իրենք բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան։



Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» ջոկատի անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ իրացնելը)։