Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին լսելու փոխարեն «սելֆի» անել է առաջարկել

Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին լսելու փոխարեն «սելֆի» անել է առաջարկել

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչները վերջին օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանին «նախշելով» ման են գալիս։ Օգոստոսի 5-ին տեղացի բիզնեսմեն Արմեն Մանուկյանի արտադրամասում հյուրընկալված վարչապետը գյուղացիների հետ հանդիպելու, նրանց խնդիրները լսելու փոխարեն հանդիպել է ընտրովի մարդկանց հետ եւ իրեն դիմավորող աղջիկ-տղաներին հրավիրել է «սելֆի» անելու։ Իսկ վերջում էլ իրեն հյուրընկալած գյուղի ամենաապահով մարդուն՝ Մանուկյանին հարցրել է, թե ինչի կարիք ունի, եւ, լսելով խնդիրը, հաջորդ օրն իսկ ասֆալտապատել է տվել դեպի նրա տուն եւ արտադրամաս տանող ճանապարհը։ Մանուկյանն ունի չրի արտադրամաս, ու Արգամիչի այցի առիթն էլ նոր տեսականու՝ մրգային լավաշների արտադրությանը ծանոթանալն է եղել։ Ի դեպ, Արմեն Մանուկյանն «Արմաշի» ալրաղացի սեփականատիրոջ՝ Գուրգեն Նիկողոսյանի փեսան է։