Իսրայելական հետախուզությունը կարող է հետեւել նաեւ iPhon-ների միջոցով

Իսրայելական հետախուզությունը կարող է հետեւել նաեւ iPhon-ների միջոցով

Էլեկտրոնային հետախուզության տեխնիկա արտադրող իսրայելական NSO ընկերությունը հայտարարել է, որ բացահայտել եւ օգտագործել է Apple ընկերության iOS համակարգի թերությունները եւ կարողացել այդպիսով մուտք գործելով համակարգ ստանալ չսանկցիավորված տեղեկություններ: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը: Ըստ էության ցանցահենային նոր տեխնոլոգիան թույլ է տալիս կարդալ տեքստային հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, հետեւել զանգերին եւ կոնտակտների բազային, նույնիսկ իրականացնել ձայնագրություններ եւ իրականացնել զրուցակիցների տեղորոշում: Նշվում է, որ լրտեսական այդ ծրագրերը առաջին անգամ նկատվել են Lookout եւ Citizen Lab ընկերությունների կողմից, ովքեր աշխատում են տեղեկատվության անվտանգության եւ պաշտպանության ոլորտում: