Ահաբեկչություն Թուրքիայում, կա ինը զոհ, վաթսունչորս վիրավոր

Ահաբեկչություն Թուրքիայում, կա ինը զոհ, վաթսունչորս վիրավոր

Այսօր վաղ առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Շիրնակի նահանգի Ջիզրե շրջանի արագ արձագանքման ոստիկանատան մոտ: Կա առնվազն ինը զոհ եւ վաթսունչորս վիրավոր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Վիրավորներից առավել ծանր վիճակում գտնվողներին հոսպիտալացման համար ժամանել է երկու ուղղաթիռ: Պայթյունից հետո նաեւ հրաձգություն է տեղի ունեցել: Տեղում աշխատում են արդեն իրավապահները եւ փրկրարարները: