Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի

Իտալիայում շարունակվում են ստորգետնյա ցնցումները: Վերջին տվյալների համաձայն, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի, վիրավորներինը` 387-ի, որոնք հիմնականում գտնվում են Աբրուցոյի, Լացիոյի եւ Ումբրիայի հիվանդանոցներում: Առավել տուժել է Ամիտրիչե քաղաքը: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Հռոմում: Սեյսմագետները նշում են, որ ցնցումները շարունակվելու են նաեւ առաջիկայում, մինչ լիակատար պարպումը: Մինչ այժմ գրանցվել է 650 ցնցում, որոնք չեն գերազանցել հինգ բալ հզորությունը: