Սիրիայի հարցում Էրդողանի սուտը «բռնե՞լ» են

Սիրիայի հարցում Էրդողանի սուտը «բռնե՞լ» են

ՌԴ եւ Թուրքիայի նախագահները չեն պայմանավորվել թուրքական զինուժի` Սիրիա ներխուժելու եւ ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ, եւ Մոսկվան նման համաձայնություն չի տվել: Այս մասին այսօր հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների կենտրոնի ղեկավար, գեներալ- գնդապետ Լեոնիդ Իվաշովը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, գեներալ Իվաշովը, մասնավորապես, ասել է. «Քաղաքականության մեջ ճշմարտություն չափազանց քիչ կա: Թուրքական կողմի դեպքում ճշմարտության հատիկը նույնիսկ բացակայում է: Քանի որ ԻՊ դեմ պայքարը փորձում են թուրքական ԶԼՄ-ները այն ուղղությամբ տանել, թե Մոսկվան համաձայնություն տվել է եւ առկա է Էրդողան-Պուտին պայմանավորվածություն այս մասով: Նման բան չկա»: Ռուս բարձրաստիճան զինվորականը նշել է, որ պետերբուրգյան հանդիպման ժամանակ երկու նախագահները միայն սկզբունքային հարցերի մասին են խոսել, այն էլ՝ ԻՊ դեմ պայքարի եւ դատապարտել Անկարայի գործողությունները` համարելով, որ դրանք դեմ են միջազգային իրավունքին եւ խախտում են ռեգիոնալ իրավական համակարգը, որը գոյություն ունի այժմ: