Ինչո՞ւ է վարչապետը թոռնիկին տանում Շիրակացի ճեմարան (ֆոտոշարք)

Ինչո՞ւ է վարչապետը թոռնիկին տանում Շիրակացի ճեմարան (ֆոտոշարք)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, այցելեց «Շիրակացի» կրթահամալիր: Նա իր թոռնիկի` Ջուլիետայի հետ էր, որն այս տարի առաջին դասարան կգնա հենց այս կրթահամալիրում: Նկատենք, որ նրա մյուս թոռնիկները ևս այստեղ են սովորում:



Hraparak.am-ի հարցին, թե ինչու որոշեց իր թոռնիկին հենց այս դպրոցն ուղարկել ուսման, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Քանի որ իր մայրիկն այս դպրոցում է սովորել, դրա համար որոշեցինք իրեն էլ այս դպրոցը բերել»: Լրագրողների դիտարկմանը, թե այս դպրոցում վարձը բավականին բարձր է` տարեկան շուրջ 2 մլն դրամ, ի՞նչ միջոցներով են վճարելու այդքան մեծ գումար, վարչապետն ասաց. «Կմտածենք, միջոցների մասին կհայտնենք»:



Վարչապետին ուղեկցում էր կինը` Ջուլիետա Աբրահամյանը,  հարսը, ով Գագիկ Ծառուկյանի դուստրն է: Դահլիճում ելույթ ունեցավ «Շիրակացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը,  նա շնորհավորեց սեպտեմբեի 1-ի առթիվ, այնուհետեւ տեղի ունեցավ փոքրիկ հանդես-ներկայացում, որին ներկա էր նաեւ վարչապետը:



Ի դեպ, այս դպրոց է հաճախում նաև առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկը: 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



Լուսանկարները` «Հրապարակի»