Տղային է պսակում

Տղային է պսակում

Սեպտեմբերի 28-ին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքն է: Հարսնացուն հոր մանկության ընկերոջ դուստրն է, որն ապրում է Մոսկվայում, դեռ փետրվարին Բեգլարյանները գնացել էին Մոսկվա եւ նշանադրել որդուն: Հարսանիքը կկայանա «Օջախ» ռեստորանում, հրավիրված է քաղաքական ողջ էլիտան` Սերժ Սարգսյանի, վարչապետի գլխավորությամբ: Մոսկվայից եւս հյուրեր են սպասվում: Նշենք, որ նորափեսայի` Հրանտ Բեգլարյանի անունը տարիներ առաջ շրջանառվում էր թիվ 114 դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ, ինչը հերքվել էր Գագիկ Բեգլարյանի կողմից։ Հիշեցնենք, որ Բեգլարյանի դուստրն էլ ամուսնացած է Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդու հետ, որն այժմ վարչական դատարանի դատավոր է: