Թաիլանդն ու Մալայզիան սահմանային պատ կկառուցեն

Թաիլանդն ու Մալայզիան սահմանային պատ կկառուցեն

Թաիլանդի եւ Մալայզիայի ղեկավարները պայմանավորվել են միջպետական սահմանի երկայնքով պատ կառուցելու մասին, որը կնպաստի սահմանային անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում թաիլանդամալայզիական սահմանին ծաղկում է ապրում մաքսանենգությունն ու մարդկանց վաճառքը, ինչպես նաեւ բենզինի, թմրանյութերի ապօրինի տարանցումը եւ երկու երկրների համար կարեւոր քայլ է համարվում սահմանային հսկողության խստացման այսօրինակ միջոցառումները: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մալայզիան հաճախ նաեւ Թաիլանդի հարավում ապաստանած ապստամբների համար բազա է հանդիսանում: Ի դեպ, չնայած պայմանավորվածությանը, մնում է անհայտ, թե ով է վճարելու պարսպի կառուցման համար: