Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականները եւ նկատողությունը

Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականները եւ նկատողությունը

Նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Կառավարությունում սկսվել է առաջին նիստը: Գործադիրի նիստը մեկնարկեց առանց որեւէ հանդիսավոր խոսքի, Կարեն Կարապետյանը գործնական հայտարարությամբ հանդես եկավ եւ արդեն իսկ առաջին հանձնարարությունները տվեց: Նա հանձնարարեց Պետեկամուտների կոմիտեին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստուգումներ իրականացնել խոշոր ընկերություններում, սակայն այդ ստուգումների ընթացքում չպետք է խոչընդոտեն ընկերությունների աշխատանքը:



Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այն է` վերանայել սակագները սոցիալապես անապահով խավի համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախարար Ռոբերտ Նազարյանին և ՊԵԿ նախարարին վարչապետն իր մոտ կանչեց անմիջապես նիստից հետո, առանց ժամանակ տալու, որ նրանք «ըմբռնեն» ստացված առաջադրանքները։  
Առաջին նիստին վարչապետը հասցրեց նաեւ նկատողություն անել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի երկարաշունչ ելույթից հետո նա նկատողություն արեց որը վաղուց էր հասունացել և ոչ միայն Պողոսյանին էր վերաբերում․ «Ես ինչ եմ առաջարկում։ Քանի որ մենք անցնում ենք համապատասխան ատյաններ և գիտենք, ինչի մասին է զեկույցը, խնդրում եմ մաքսիմալ լակոնիկ ձևակերպել այն»։ 



Ի դեպ, Կառավարության շենքի առաջ այսօր աննախադեպ մեծ թվով բողոքավորներ էին հավաքվել, մինչդեռ նախորդ շաբաթ այդ տարածքը դատարկ էր: