Վթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կան զոհեր

Վթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կան զոհեր

ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայության փոխանցմաբ՝ այսօր, ժամը 06.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում:



Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Կ. Ռ.-ին (ՌԴ քաղաքացի), ով վարորդի հետ հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:



Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ե.-ի (ՌԴ քաղաքացի, ծնվ.1989 թ.) և մեկ անձը չպարզված քաղաքացու դիերը: