Ձորում հայտնված ավտոմեքենայի 2 ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց

Ձորում հայտնված ավտոմեքենայի 2 ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 168-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: