Այսօր 10 երկրների 16 քաղաքներում համահայկական հավաք-երթ կկայանա

Այսօր 10 երկրների 16 քաղաքներում համահայկական հավաք-երթ կկայանա

Հիմնադիր խորհրդարանի փոխանցմամբ՝ աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում այսօր կկայանա համահայկական հավաք-երթ՝ հանուն ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի, ի աջակցություն Սասնա Ծռերի ընդվզման և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների:



Երևանյան հավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին Ազատության հրապարակում, Վանաձորյան երթը կմեկնարկի ժամը 18:00 Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակի մոտից, հասցե՝ ք․ Վանաձոր, Վարդանանց 35: