Արայիկ Խանդոյանը երրորդն է

Արայիկ Խանդոյանը երրորդն է

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետ է ընտրվել անկուսակցական Նորաին Հակոբյանը:



Գյուղի1609 ընտրողից ընտրություններին մասնակցել է 956-ը: Համայնքապետի ընտրություններում, ըստ նախնական հաշվարկի, հաղթել է նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ Մնացական Պողոսյանը:



Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու:



Անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ում օգտին, նախնական հաշվարկով, քվեարկել է 384 ընտրող, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը (311 ընտրող) և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ, 257 ընտրող):



Չորս քվեաթերթիկ համարվել է անվավեր: