Նախագահը պարգևատրել է մի շարք դատավորների

Նախագահը պարգևատրել է մի շարք դատավորների

Անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են մի շարք դատավորներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչությունից:



ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով:



ՀՀ Նախագահի պարգևի են արժանացել մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը:



Իսկ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով: