Օձունցի տղան գնացել էր ընկույզ հավաքելու եւ ընկել էր ձորը. մանրամասներ

Օձունցի տղան գնացել էր ընկույզ հավաքելու եւ ընկել էր ձորը. մանրամասներ

Երկու օր առաջ անհետացած Սևակ Այվազյանի դին այսօր հայտնաբերվել է 70 մետր խորություն ունեցող «Սուրբ Նշան» կոչվող ձորում։ Այս մասին Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օձունի համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը։



Տիտանյանի խոսքով՝ «Սուրբ Նշան» տանող ճանապարհը դժվարանցանելի է, եւ միայն մի քանի գյուղացիներ են կարողանում հաղթահարել այդ բարձունքը, նրանցից մեկը՝ Սեւակն էր, ով դեպքի օրը գնացել էր ընկույզ հավաքելու։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ Սեւակը գնալիս է եղել, ընկել է»,- տեղեկացրեց Տիտանյանը։ Նա նշեց, որ տղայի դին հայտնաբերել են րոպեներ առաջ, այժմ տանում են Ալավերդի։



Գյուղապետի փոխանցմամբ` Սեւակը մոտավորապես 30 տարեկան էր, ամուսնացած չէր, ապրում էր ծնողների հետ սոցիալապես ապահով ընտանիքում։ «Սեւակի հիմնական գործը հավաքչությունն էր, մրգեր էր աճեցնում, օղի թորում»,- հավելեց Տիտանյանը։