«Անկախության սերունդ». մեկնարկել է անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը (ուղիղ)

«Անկախության սերունդ». մեկնարկել է անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը (ուղիղ)

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը: «Անկախության սերունդ» խորագրով համերգն ընթանում է Հայաստանի և Արցախի 1100 երաժիշտների մասնակցությամբ:



Համերգին մասնակցում են միայն անկախության սերնդի ներկայացուցիչները. սերունդ, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում:



Նախագծի շրջանակում ՀՀ մարզերի, մայրաքաղաքի, Արցախի և Սփյուռքի հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հատուկ Անկախության օրվա կապակցությամբ գրված ստեղծագործություններ:



Համերգին առաջարկում ենք հետևել ուղիղ եթերում: