«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա

«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա

«Հարգելի հայրենակիցներ, «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը, որպես «Լենինգրադ» ռոք-խմբի երևանյան համերգի կազմակերպիչ, տեղեկացնում է, որս/թ հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգի տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ համերգը չեղարկվում է:



«FORPOSTART PRODUCTION»-ը հայցում է ձերներողամտությունը և հայտնում, որ բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Եվ քանի որ համերգի կազմակերպիչը հենց «FORPOSTART PRODUCTION» ընկերությունն է, տոմսերի գումարները կարողեք ստանալ անմիջապես, տոմսարկղերում վերադարձի պահին:



Ձեզ հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու նպատակով «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը բոլորտոմսարկղերի հետ առաքման ծառայություններ մատուցելու պայմանավորվածություն է ձեռքբերել: Եթե ձեզ ինչ-ինչ պատճառներով հարմար չէ գնալ այն տոմսարկղը, որտեղից ձեռք եք բերել տոմսերը, ապա կարող եք զանգահարել և խնդրել, որ տոմսարկղը առաքի ձեր գումարը ձեր նշած հասցեով: Տոմսարկղի առաքիչն անվճար գումարը ձեզ կհասցնի և հետ կընդունի ձեր տոմսերը: «FORPOSTART PRODUCTION» անկեղծորեն ցավում է ստեղծված իրավիճակի մասին եւ հուսով է, Ձեր ըմբռանը»:



«FORPOSTART PRODUCTION» ընկերություն