Արամի փողոցում դեպք է պատահել. այստեղ են ԱԻՆ-ն ու ոստիկանությունը (ֆոտո)

Արամի փողոցում դեպք է պատահել. այստեղ են ԱԻՆ-ն ու ոստիկանությունը (ֆոտո)

Այս պահին լարված իրավիճակ է Արամի փողոցում: Այստեղ են ՀՀ ոստիկանության, այդ թվում` քրեական հետախուզության աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները՝ հրշեջ մեքենաներով: Hraparak.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արամի փողոցը մասնակիորեն փակվել է ոստիկանների կողմից, և այնտեղ ինչ-որ գործողություններ են կատարվում:



Ոստիկանները մարդկանց հեռացնում են տարածքից՝ անվտանգությունից ելնելով: Hraparak.am-ը հետաքրքրվել է, թե ինչ է տեղի ունեցել, սակայն քաղաքացիական հագուստով մի անձ, ով ներկայացել է որպես քրեականի աշխատող, ասել է, որ հեռու գնան, ոստիկանության լրատվականից կտեղեկանան: Լրագրողի պնդմանը, թե նախնական տվյալներով ինչ է պատահել, քրեականի աշխատող ներկայացած անձը նշել է, որ կարևոր է հեռու գնալը, ինչ գիտեն՝ ինչ կպատահի, կարող է ռումբ պայթի: Մեր թղթակցին կողքից ասել են նաև, որ ահազանգ է, մանրամասները ոստիկանության լրատվականը կտարածի: