Ինչո՞ւ էին ոստիկաններն ու փրկարարները ժամանել Արամի փողոց

Ինչո՞ւ էին ոստիկաններն  ու փրկարարները ժամանել Արամի փողոց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամի փողոցում այսօր լարված իրավիճակ էր: Այնտեղ էին գտնվում ՀՀ ոստիկանության, այդ թվում` քրեական հետախուզության աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները՝ հրշեջ մեքենաներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ահազանգ են ստացել Ամիրյան փողոցի բանկերից մեկից, որ մի հաճախորդ ճամպրուկը մոռացել է բանկում, այն տեղի աշխատակիցներին կասկածելի է թվացել, այդ իսկ պատճառով զանգահարել են ոստիկանություն: Ճամպրուկը բացելուց հետո, պարզվել է, որ այնտեղ վտանգավոր ոչինչ չկա: