6 ժամով գազ չի լինելու Շենգավիթում

6 ժամով գազ չի լինելու Շենգավիթում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 24-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2, 3, 28, 28/1, 30, 30/1, 30/2, 32/1 հասցեների բազմաբնակարան շենքերի թվով 201 բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:



«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: