Ղրիմի գեղեցկուհի դատախազը ժամանակավորապես թողնում է պաշտոնը

Ղրիմի գեղեցկուհի դատախազը ժամանակավորապես թողնում է պաշտոնը

Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան աշխատանքից ազատման դիմում է գրել, հաղորդում է РИА Новости-ն:



«Ես այսօր դիմում եմ ներկայացրել, որ ինձ ժամանակավորապես ազատեն Ղրիմի դատախազի պարտականություններից՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ»,- իր քայլը մեկնաբանել է Պոկլոնսկայան:



Նրա խոսքով՝ դիմումն արդեն ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:



Պոկլոնսկայան նաև հայտնել է, որ պատգամավորության ժամկետում իր ստաժը որպես դատախազ, կպահպանվի: