ԱՄՆ-ը շեղում է ուշադրությունն իր ավիահարվածների հետաքննությունից

ԱՄՆ-ը շեղում է ուշադրությունն իր ավիահարվածների հետաքննությունից

ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստերում իր ներկայացուցիչների ելույթներով ԱՄՆ-ը ձգտում է շեղել ուշադրությունը Դեյր էզ Զորում հասցրած ավիահարվածների հետաքննությունից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:



Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ԱԽ նիստում հայտարարել էր, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները ոչ թե ահաբեկչության դեմ պայքար են, այլ՝ բարբարոսություն: Ընդ որում Փաուերը չի ասել, թե ինչի վրա է հիմնաված այդ դատողությունը: