Սիրիայի 4 քաղաքների հումանիտար օգնություն է հասցվել. ՄԱԿ

Սիրիայի 4 քաղաքների հումանիտար օգնություն է հասցվել. ՄԱԿ

ՄԱԿ-ը հաստատել է, որ հաջողվել է հումանիտար օգնություն հասցնել Սիրիայի 4 քաղաքների, որոնք այս տարվա ապրիլից զրկված են եղել օգնությունից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հակը:



Նշենք, որ երկուշաբթի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր կիրակի սիրիական 4 քաղաքներ՝ Մադայի, Զաբադանի (Դամասկոսի նահանգ) Ֆուա և Քեֆրայի (Իդլիբի շրջան) 71 բեռնատարից կազմված հումանիտար շարասյուն ուղարկելու մասին: