Թուրքիան պահանջում է Գերմանիայից հանձնել փախստական դատախազներին

Թուրքիան պահանջում է Գերմանիայից հանձնել փախստական դատախազներին

Թուրքիան Գերմանիա է ուղարկել երկրորդ նոտան` պահանջելով արտահանձնել փախստական դատախազներ Զաքիր Օզային եւ Ջելալ Քարային, ովքեր սերտ կապեր են ունեցել Ֆաթուլլահ Գյուլենի հետ եւ մասնակցել են պետական հեղաշրջման փորձին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:



Նախապես հայտնի էր դարձել, որ Օզան եւ Քարան գտնվում են Ֆրայբուրգ քաղաքում, որը գտնվում է գերմանա-շվեյցարա-ֆրանսիական սահմանի մոտակայքում: Վերջիններիս հանդեպ հետախուզում հայտարարվել է դեռ 2013թ.-ին, իսկ առաջին նոտան ուղարկվել է 2015թ.-ին: