Ես չգիտեմ` ինչ մեկնաբանեմ. Բալասանյանը` իր և Մարգարյանի կոնֆլիկտի մասին

Ես չգիտեմ` ինչ մեկնաբանեմ. Բալասանյանը` իր և Մարգարյանի կոնֆլիկտի մասին

Քիչ առաջ Գյումրու 34/74 ընտրատեղամասում քվեարկեց Գյումրու գործող քաղաքապետ, «Բալասանյան դաշինքի» ցուցակը գլխավորող թեկնածու Սամվել Բալասանյանը: Վերջինս լրագրողների այն դիտարկմանը, թե արդեն իսկ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր կան, ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի: «Եթե էդպիսի բան կա, անմիջապես դիմեք ներքին գործեր»,- -ասաց նա:



Նկատենք, որ երկու օր է` տեսահոլովակ է պտտվում համացանցում, որտեղ մրցակից թեկնածուներից Հովհաննես Մարգարյանի անցյալից որոշ դրվագներ են հիշեցվում, դրանից հետո էլ Մարգարյանը հանդես եկավ պատասխան հոլովակով, որտեղ հիշեցվում է Բալասանյանի անցյալը` մի քանի կուսակցություն փոխել և այլն: Մեր հարցին, թե այս ամենն ինչպես կմեկնաբանի, Բալասանյանն ասաց. «Ճիշտն ասած` ես չգիտեմ ինչ մեկնաբանեմ: Բայց եթե նման հարց կա, որ պետք է համապատասխան մարմինները զբաղվեն, թող զբաղվեն»:



- Դո՞ւք էիք տեսահոլովակի հեղինակը, կամ Ձեր թիմակիցնե՞րն էին:



- Ոչ:



- Այդ դեպքում` ինչո՞ւ պատասխանը Ձեզ եղավ:



- Չգիտեմ, իրեն հարցրեք:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ