Անցկացել են դեսանտավորման վարժանքներ (ֆոտո)

Անցկացել են դեսանտավորման վարժանքներ (ֆոտո)

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն` զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են ուղաթիռից պարանով դեսանտավորման ուսումնական վարժանքներ:



Հոկտեմբերի 4-ից 5-ը անցկացված ուսումնական վարժանքների ընթացքում հղկվել են ռելիեֆային բարդ պայմաններում ցածր բարձրություններից անձնակազմի դեսանտավորման և ուղաթիռից բեռների իջեցման հմտությունները: