Պարգևատրում ՀՀ Ազգային ժողովում

Պարգևատրում ՀՀ Ազգային ժողովում

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արթուր Թովմասյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ ԱՊՀ ՄԽՎ և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության ու մասնակից պետությունների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվոգրերով, իսկ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ Վազգեն Բադալյանը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացման գործում ունեցած ավանդի համար տիկին Մատվիենկոյի կարգադրությամբ պարգևատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվո նշաններով։



Պարգևները հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով պարգևատրվածներին, նշել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարած բարձր աշխատանքի համար է արժանացել գնահատանքի:



Ազգային ժողովի նախագահը պարգևատրվածներին մաղթել է նոր ձեռքբերումներ և աշխատանքային հաջողություններ: