ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով Բեսլանի ավտովթարից տուժածները կփոխադրվեն Երեւան

ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով Բեսլանի ավտովթարից տուժածները կփոխադրվեն Երեւան

Ռուսաստանի ԱԻՆ-ը Հյուսիսային Կովկաս է ուղարկել մեկ ինքնաթիռ, որը Հայաստան կհասցնի այսօր գիշեր Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի երեսուն տուժածների: Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից: Ըստ հաղորդման՝ մերձմոսկովյան Ռամենսկոյե օդանավակայանից Հյուսիսային Օսեթիա է արդեն թռիչք կատարել ՌԴ ԱԻՆ բալանսում գտնվող Ан-148 ինքնաթիռը, որը Բեսլանում վայրէջք կկատարի՝ շարժակազմ ընդունելով Բեսլանի վթարի երեսուն տուժածներին ու ապա կշարունակի իր թռիչքը դեպի Երեւան: Ինքնաթիռի անձնակազմում են նաեւ հոգեբաններ, բժիշկներ, փրկարարական ծառայության եւ բուժսպասարկման ծառայության ներկայացուցիչներ: Միաժամանակ նշվում է, որ հիվանդանոցում գտնվող ինը ուղեւորներին Հայաստան կտեղափոխեն ՌԴ ԱԻՆ ավտոտրանսպորտային միջոցները: