ՌԴ բուհերն էլ չեն զիջում իրենց դիրքերը

ՌԴ բուհերն էլ չեն զիջում իրենց դիրքերը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բուհերի վարչության պետ Սասուն Մելիքյանը դրական է գնահատում Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որն այս օրերին անցկացվում է Երեւանում, ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։ Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։



«Ե՛վ Հայաստանը, եւ՛ Ռուսաստանը ընդունել են բարձրագույն կրթության բարեփոխումների նույն ռազմավարությունը։ Այս առումով մենք կարեւորում ենք ռուսական առաջատար բուհերի հետ մեր համագործակցության զարգացումը»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա ասաց, որ մեր ուսանողները Ռուսաստանի բուհերում ուսանում են կրթաթոշակներով, տարբեր բուհերում ստանում են անվճար կրթություն։



Սասուն Մելիքյանի հետ զրույցում նկատեցինք, որ այժմ հայ երիտասարդները նախընտրում են ուսանել արեւմտյան երկրների առաջատար բուհերում՝ Հարվարդի, Օքսֆորդի, Սորբոնի եւ այլ համալսարաններում։ Որքանո՞վ է այս դեպքում նպատակահարմար ուսանել ՌԴ բուհերում։



«Ռուսական բուհերն էլ առաջատար դիրքերում են, կան կնքված միջբուհական պայմանագրեր»,- ասաց մեր զրուցակիցը։