Հայտնի են ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայից տեղափոխվող տուժածների անունները (թարմացված)

Հայտնի են ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայից տեղափոխվող տուժածների անունները (թարմացված)

ժամը 19.01-ին Բիսլանի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների` Երևան ժամանող 27 ուղևորների ցանկը: Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվի նաև պատահարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:



ՌԴ ԱԻ նախարարությունն այդ նպատակով հատկացրել է ԱՆ-148 մակնիշի օդանավ:



ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար: