Մոսկվա-Երեւան վթարից տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավուրիչ» ԲԿ (ֆոտո)

Մոսկվա-Երեւան վթարից տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավուրիչ» ԲԿ (ֆոտո)

Ինչպես արդեն հայտնել էինք,  Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նշենք, որ բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած։



Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիներն այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։  Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել։



Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Անահիտ Հայթայանի էջից: