«Կովկասում» գինու փառատոն էր կազմակերպվել (լուսանկարներ)

«Կովկասում» գինու փառատոն էր կազմակերպվել (լուսանկարներ)

Երեկ Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս» պանդոկը կազմակերպել էր «Կովկաս» գինու փառատոն։ Պանդոկում ներկայացված էին շուրջ 15 գինետներ և գինի արտադրող ընկերություններ, որոնք ներկայացնում էին իրենց լավագույն գինիները։ Մուտքն ազատ էր բոլորի համար, ցանկացողները մտնում գինու համտես էին անում որ սեղանից, որ արտադրողից որ ցանկանում էին և օգտվում ֆուրշեթից։ 



«Կովկասի» տնօրեն Նունե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գինու փառատոնի միտքը հետևյալն էր․ ««Կովկաս» պանդոկը որոշել է համախմբել բոլոր գինի արտադրող ընկերություններին մեկ հարթակում, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց արտադրանքն ու դրանով ավելի ճանաչելի դառնան հանրությանը»։



Միջոցառման ընթացքում հնչում էր դասական երաժշտություն՝ ջութակահարների խմբի կատարմամբ։