«Չորրորդ իշխանություն». Արթիկի սոցիալական ծառայությունում ստուգումներ են սկսել

«Չորրորդ իշխանություն». Արթիկի սոցիալական ծառայությունում ստուգումներ են սկսել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»-ն հրապարակումների շարքով անդրադարձել է Շիրակի մարզի Սարատակ գյուղում ստեղծված իրավիճակին: Այստեղ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում վերընտրված գյուղապետ Միշա Ղրզոյանը սկզբում մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ նրա որդին նախընտրական շրջանում ծեծի ենթարկեց իր համագյուղացուն՝ թոշակառու կնոջը:



Ապա «ՉԻ»-ն ահազանգեց այս համայնքի ուռճացված ընտրացուցակների ու նպաստառուների կեղծ հասցեների մասին: մատնանշեցինք կոնկրետ դեպքեր ու հասցեներ: Տեղեկացրինք, որ կեղծ նպաստ ստացող ընտանիքների թիվը գյուղում գրեթե 8 տասնյակ է:



«ՉԻ» տեղեկություններով՝ մեր հրապարակումներից հետո Արթիկի սոցիալական ծառայությունում իրավապահ մարմինները նպաստների համակարգում ստուգումներ են սկսել։ Տարիներ շարունակ կեղծ նպաստներ ստացող որոշ ընտանիքներ զրկվել են նպաստից։



Խոսակցություններ կան, որ տարիներ շարունակ վճարվածը հետ գանձելու գործընթաց կարող է սկսվել։ Կարծում ենք՝ ճիշտ կլինի գումարների հետգանձումը սկսել գյուղապետից, որովհնտև հենց նրա գիտությամբ են կազմվել նպաստառուների ցացակները»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում