Տասնյակ մեքենաներ են խցանվել Երևան-Սևան մայրուղում (ֆոտոշարք)

Տասնյակ մեքենաներ են խցանվել Երևան-Սևան մայրուղում (ֆոտոշարք)

Այս պահին առառ ձյան հետևանքով տասնյակ մեքենաներ են խցանվել Երևան-Սևան մայրուղու «Չայնիի» ոլորաններում: Hraparak.am-ի տեսախցինը ֆիքսեց, թե ինչպես են մեքենաները դուրս եկել երթևեկելի մասից և չեն կարողանում առաջ շարժվել: Խցանման մեջ են հայտնվել նաև բազմաթիվ բեռնատարներ: Հիմնական բարդությունն առաջացել է Երևանից դեպի Սևան ուղղությամբ ընթացողների համար: Այստեղ մեքենաների մի մասը ստիպված է հանդիպակաց գոտիով երթևեկել, որ կարողանան հաղթահարել բարձունքը: Այստեղ են ԱԻՆ-ի և ՃՈ աշխատակիցները, որոնք փորձում են օգնել վարորդներին:



Լուսանկարները` Hraparak.am-ի:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ