Ապառիկի ձեւակերպում՝ հաշված րոպեների ընթացքում

Ապառիկի ձեւակերպում՝ հաշված րոպեների ընթացքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ ընկերության՝ Երեւանի Ամիրյան 3 եւ Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաեւ Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ եւ այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձեւակերպումն իրականացվում է անմիջապես «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակցի կողմից, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս գործարքի համար պահանջվող ժամանակը:



Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել նշված սպասարկման կենտրոններից մեկը` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր: