Վթար՝ Մասիսի հիվանդանոցի մոտ

Վթար՝ Մասիսի հիվանդանոցի մոտ

Հունվարի 1-ին, ժամը 00.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի հիվանդանոցի մոտակայքում մեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Պարզվել է, որ հիվանդանոցի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi Pajero» մակնիշի 98 VV 777 պետհամարանիշով (վարորդի տվյալները ճշտել չի հաջողվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել չգործող ջրատարը (տուժածներ չկան):



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրատարից դուրս բերել ավտոմեքենան: