Լոգարանում քաղաքացի է կախվել

Լոգարանում քաղաքացի է կախվել

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 16.44-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի լոգարանում քաղաքացի է կախվել. դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները 1963 թ. ծնված Տ. Գ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: