Ինչպե՞ս են «դիմավորել» ֆեյսբուքցիները Սերժ Սարգսյանին Ամանորի գիշերը (լուսանկարներ)

Ինչպե՞ս են «դիմավորել» ֆեյսբուքցիները Սերժ Սարգսյանին Ամանորի գիշերը (լուսանկարներ)

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը բոյկոտողներ եղան։ Եվ ամեն մեկը դա արեց յուրովի։ Բոյկոտողները շտապեցին իրենց ֆլեշմոբը փաստող լուսանկարները հրապարակել ֆեյսբուքում։ Օրինակ՝ օգտատերերից մեկը այսպիսի եղանակ է ընտրել՝ բոյկոտելու Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը (տես՝ ֆոտոշարքում)։ Կան նաև բոյկոտի այնպիսի լուսանկարներ, որոնք պոլիտկոռեկտ չէ հրապարակել՝ էթիկայից ելնելով։



Սերժ Սարգսյանին՝ իրականում ճանապարհելու ցանկությամբ բոյկոտով «դիմավորողների» կողքին եղան նաև այնպիսիք, որոնք երկրի առաջին դեմքին 2017-ից րոպեներ առաջ դիմավորեցին հոտընկայս։ Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն իր երկու որդիների հետ միասին բաժակը ձեռքին հոտընկայս նկարվել է հեռուստացույցի էկրանի առաջ այն պահին, երբ Սերժ Սարգսյանն էր խոսում։