Նվերներ՝ շուրջ 350 հազար մանուկներին

Նվերներ՝ շուրջ 350 հազար մանուկներին

Ամանորին Երևանի բոլոր համայնքների մանուկները նվերներ են ստացել Ձմեռ պապից ու ձյունանուշից։ Օրեր շարունակ նվերներով բեռնված մեքենաներն ու տոնական ձևավորմամբ ու երաժշտությամբ այն հայտնի կարմիր բեռնատարը շրջում են Երևանի վարչական շրջաններով ու ուրախացնում մանուկներին։ 



Այս ամենի նախաձեռնությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամինն է, որնը առաջին տարին չէ, որ նման անակնկալ է մատուցում մանուկներին։ Ձմեռ պապերն ու Ձյունանուշները այցելել են նաև Երևանի «Զատիկ» մանկական կենտրոն և «Հայ օգնության ֆոնդի» աջակցության կետրոն՝ ուրախացնելու այստեղ բնակվող երեխաներին ևս։ Բարեգործական հիմնադրամն ընդհանուր հաշվով ամբողջ հանրապետության մասշտաբով շուրջ 350 հազար երեխաների է այս տարի նվերներ բաժանել։