Այս գիշեր բազմաթիվ մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Այս գիշեր բազմաթիվ մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Հունվարի 2-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցին մոտակա հյուրանոց տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արմենակյան փողոցի սկզբնամասում:



Փրկարարները ԲՄՎ մակնիշի 47 RV 777 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



***



Հունվարի 2-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին Նիվա մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 35 AR 206 պետհամարնիշով ավտոմեքենան:



***



ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հանրապետության մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում հունվարի 2-ի գիշերը մի շարք ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ։ Մասնավորապես․



Հունվարի 2-ին, ժամը 00.07-ին տեղեկություն է ստացվել որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն։



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի 03 OO 399 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր)։



***



Հունվարի 2-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր նորքի 1-ին զանգվածում՝ «Ավետիս» մթերային խանութի մոտակայքում գտնվող ձորակում, «Էրո պլյուս» տաքսի ծառայությանը պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ քաղաքացու ավտոմեքենան արգելափակվել է Ջուղայի փողոցի թիվ 21/3 շենքի մոտակայքում գտնվող ձորակում:



«Chevrolet Aveo» մակնիշի 33 TU 295 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից: