Մարտուն Գրիգորյանի որդին՝ խոշոր վթարի հեղինա՞կ

Մարտուն Գրիգորյանի որդին՝ խոշոր վթարի հեղինա՞կ

Մեր տեղեկություններով այսօր առավոտյան ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, ով վերջերս էր ամուսնացել, իր անձնական մերսեդես մակնիշի մեքենայով Գյումրու Սախարովի հրապարակում բախվել է մի քանի մեքենաների:



Ականատեսներից մեկի պատմելով, ով խնդրեց անունը չհրապարակել, վթարի պատճառտով տուժել է 4-5 մեքենա:



Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարդկային զոհեր չկան, բայց ավտոմեքենաներից երկուսը ջարդուխուրդ են եղել: Հոր՝ Մարտուն Գրիգորյանի միջամտությամբ հետքերն անմիջապես մաքրվել են: Ի դեպ ոստիկանությունից նույնպես շտապեցին հայտնել, թե մի քանի թեթև բախում է գրանցվել, որոնց հետ պատգամավորի որդին կապ չունի:



Փորձեցինք տեղեկությունը ճշտել պատգամավորից, սակայն մեր հեռախոսազանգերին նա չպատասխանեց: